«Անուշ» օպերայի առաջին «կանգառն» Էջմիածնում էր
КУЛЬТУРАՓետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն Էջմիածին քաղաքի «Կոմիտաս» մշակույթի տանը ներկայացրեցին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։Միջոցառումն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում:
Ներկայացումը նվիրված էր Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին: Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի մարզային առաջին ներկայացման բոլոր տոմսերը վաճառվել էին: Արմեն Տիգրանյանի գլուխգործոցը հնչեց Էջմիածնի գլխավոր մշակութային օջախում՝ մեծ խանդավառություն պատճառելով հանդիսատեսին:
Past.am-ին Օպերային թատրոնից տեղեկացնում են, որ «Անուշի» հաջորդ մշակութային կանգառները հունիսին լինելու են Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախի Հանրապետությունում:
Լևոն Փանոսյան
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



