NASA-ն կյանքի համար պիտանի երեք արտամոլորակ Է հայտնաբերել
ОБЩЕСТВО ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը (NASA) հայտնաբերել Է կյանքի համար պիտանի երեք մոլորակներ: Դրանք հայտնաբերվել են Spitzer աստղադիտակի միջոցով եւ գտնվում են Երկրից մոտավորապես 40 լուսային տարի հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է NASA-ի հաղորդագրության մեջ:
Տակավին 2016 թվականին հայտնաբերված TRAPPIST-1 համակարգում ընդամենը կա յոթ արտամոլորակ, այսինքն՝ մոլորակներ, որոնք գտնվում են Արեգակնային համակարգի սահմաններից դուրս: Դրանցից երեքը գտնվում են աստղից հեռավորությունների այն ընդգրկույթում, որտեղ մոլորակը կարող Է ունենալ հեղուկ ջուր՝ հանգուցային պայման կյանքի առաջացման համար: Միեւնույն ժամանակ, ինչպես ճշտվում Է NASA-ի կայքում, տեսականորեն բոլոր յոթ մոլորակներն Էլ կարող են հեղուկ ջուր պարունակել:
Յոթ արտամոլորակները պտտվում են կարմիր թզուկի՝ Ջրհոսի համաստեղության մեջ մեկուսի աստղի շուրջը:
Աստղագետները նաեւ ենթադրում են, որ այդ արտամոլորակներն ամբողջ ժամանակ մի կողմով են շրջված մնում դեպի իրենց լուսատուն, ուստի դրանց մի կողմում միշտ ցերեկ Է, իսկ մյուս կողմում՝ գիշեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



