ԵԽԽՎ 32 հոգանոց պատվիրակությունը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու նպատակով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից Հայաստան կուղարկվի 32 անդամից բաղկացած պատվիրակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Մինչ այդ, Հայաստան է ժամանել ԵԽԽՎ պատվիրակությունը, որի կազմում են Լիլիան Մորի-Պասքիեն, Ինգեբյորգ Գոդսկեսենը և Ադել Գամբարոն: Հայաստանում խորհրդարանականների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքներով ԵԽԽՎ պատվիրակության անդամները կհրապարակեն հայտարարություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



