ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Թրամփի կողմից Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի մեթոդների հնարավոր վերանայման մասին
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վերանայման շրջանակներում կարող Է որոշել ավելի ակտիվորեն մասնակցել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին՝ դրա համար մերձենալով Թուրքիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին գրում Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Հրատարակությունը պարզաբանում Է, որ ամերիկյան նախկին վարչակազմն անուղղակի կերպով փորձում Էր Սիրիայում հասնել Բաշար Ասադի ռեժիմի տապալման, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում Էր ԻՊ-ի դեմ գործողություններին, մասնավորապես, ահաբեկիչների հիմնական հենարանի՝ Ռաքա քաղաքի գրավմանը:
Թերթի տեղեկատվության համաձայն, Թրամփի վարչակազմում «հնարավոր Է՝ մտածում են ավելի մեծաքանակ ցամաքային ուժեր օգտագործել (ԻՊ-ի դեմ պայքարելու համար), որպեսզի արագացվի պատերազմի ընթացքը»: «Բացի այդ, Վաշինգտոնը կարող Է վերանայել քուրդ աշխարհազորայիներին աջակցելու վերաբերյալ Օբամայի վարչակազմի որոշումը, որոնք ԱՄՆ-ի գլխավոր օգնականներն Էին ահաբեկիչների վրա հարձակման գործում: Դրա փոխարեն ԱՄՆ-ը կարող Է Ռաքան գրավելու պլան կազմել Թուրքիայի հետ ավելի սերտ կոորդինացմամբ, որը կտրուկ դեմ Է քրդական ռազմականացված կազմավորումների օգտաործմանը»,-գրում Է թերթը:
The Washington Post-ը հիշեցնում Է, որ Թրամփը քանիցս քննադատել Է այսպես կոչված «չափավոր սիրիական ընդդիմության» մարտիկներին զենք տրամադրելու Բարաք Օբամայի որոշումը: Բացի այդ, հրատարակության կարծիքով, Թրամփը, դատելով ըստ ամենայնի, Օբամայից ավելի քիչ առարկություններ ունի իշխանության գլուխ Ասադի հետագա գտնելու դեմ:
Ինչպես հաղորդվել Է, ԱՄՆ-ը այս տարի ավելի վաղ արդեն նվազեցրել Է աջակցությունը սիրիացի ընդդիմադիրներին: Այսպես, մի շարք ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը սառեցրել Է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի աջակցման ծրագիրը: Օգնությունը ներառում Էր աշխատավարձերի վճարման գումարներ, ինչպես նաեւ մարտիկների ուսուցում, զինամթերքի, մասնավորապես, հակատանկային հրթիռների մատակարարումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



