Բրիտանիայի վարչապետը հանդես Է եկել Սիրիայում առանց Ասադի քաղաքական անցման օգտին
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես Է եկել Սիրիայում առանց հանրապետության նախագահ Բաշար Ասադի քաղաքական անցման օգտին: Այդ մասին նա հայտարարել Է Ավստրալիայի իր պաշտոնակից Մալքոլմ Թեռնբուլի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
«Վարչապետ Մեյը պարզորոշ հայտարարել Է այն մասին, որ անհրաժեշտ Է Սիրիայում քաղաքական անցում կազմակերպել առանց նախագահ Ասադի»,-ասված Է հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ նախարարների կաբինետի ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Նրանք քննարկել են համագործակցությունը ԴԱԻՇ-ի ջախջախման ռազմարշավում եւ կարեւորել պայմանների ստեղծումը Իրաքում երկարաժամկետ կայունության հասնելու համար»,-հայտնել են Դաունինգ-սթրիթ 10-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



