Ինչպես խուսափել թիթեղյա տարայից հյութ խմելու վտանգներից
ФОТОBlogNews-ը գրում է.
Դուք հավանաբար համացանցում կարդացել եք տարբեր սարսափելի դեպքերի մասին՝ կապված անմիջապես թիթեղյա տարաներից հյութ ըմպելու հետ: Օրինակ՝ ամբողջ ընտանիքը մահացել է լեպտոսպիրոզից (վարակիչ դեղնախտ), քանի որ հենց թիթեղյա տարաներից էր հյութ ըմպում:
BlogNews-ը որոշել է բացահայտել՝ որոնք են թիթեղյա տարայից հյութ ըմպելու իրական ռիսկերը:
Եկեք անկեղծ խոստովանենք, որ բոլորս էլ գոնե մեկ անգամ ըմպել ենք հյութ թիթեղյա տարայից: Եվ դա ավելի քան բնական է՝ հաշվի առնելով կյանքի խելահեղ ռիթմը և դրսում ավելի երկար ժամանակ անցկացնելը: Մեզնից քչերն են խմելուց առաջ տարան մաքրում անձեռոցիկով: Բայց արդյո՞ք դա բավական է: Եկեք պարզենք:
Բոլոր թիթեղյա տարաները լքում են գործարանը պլաստիկից տոպրակների մեջ, որոնք դրանք պահպանում են փոշուց և կեղտից: Եվ ահա այդպես էլ դրանք հայտնվում են խանութներում:
Հայտնվելով խանութների դարակներին՝ թիթեղյա տարաների վրա փոշու շերտ է կուտակվում, այսպիսով՝ տարան մաքրելը լավ միտք է: Սակայն իրականում անհնար է, որ այդ տարաներն այն աստիճանի կեղտոտվեն, որ ախտահանելու կարիք լինի:
Թիթեղյա տարան բացելուց առաջ միշտ կատարեք հետևյալ քայլերը:
- Ամեն դեպքում պարտադիր մաքրեք տարան, քանի որ չեք կարող հաստատ իմանալ՝ արդյո՞ք տարան համապատասխան պայմաններում է պահվել:
- Եթե դուք օգտագործում եք անձեռոցիկ, ապա հիշեք, որ այն մաքրում է փոշին, բայց չի ախտահանում:
- Ուշադրություն դարձրեք տարայի տեսքին. այն չպետք է լինի ժանգոտված, փքված կամ վնասված:
- Տարայի փքված լինելը վկայում է ոչ պատշաճ կերպով ստերիլիզացման մասին:
- Եթե այն վնասված է, ապա տարայի ներսի հատվածի շերտը, որը կանխում է հյութի շփումը մետաղի հետ, հավանաբար արդեն պիտանի չէ: Այս պարագայում մետաղն օքսիդանում է և փոխազդեցության մեջ մտնում հյութի հետ: Այսպիսով՝ խորհուրդ չի տրվում օգտագործել վնասված տարա: