Արեւիկ Ալավերդյանը որդու հետ առաջին անգամ եկել է հայրենիք (լուսանկարներ)
ФОТОLife.panorama.am-ը գրում է.
Փարիզաբնակ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը որդուն՝ երեք ամսական Դավիթին, առաջին անգամ բերել է հայրենիք: Ժամեր առաջ Երեւան եկած Դավիթը մայրիկի խոսքով՝ իրեն հրաշալի է զգում.
«Չնայած այստեղի ցուրտ եղանակին, բայց որոշեցի տղայիս բերել իր հայրենիք, որպեսզի ծանոթանա ընտանիքիս հետ: Ծնողներս շատ էին ուզում տեսնել Դավիթին, բայց այնպիսի ժամանակահատված ընտրեցի, որպեսզի եղանակն էլ սկսեր բարելավվել»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արեւիկն ու պատմեց, որ տղան իրեն շատ լավ է պահել ինքնաթիռում.
«Դավիթն իրեն իսկական մեծ մարդու նման պահեց, բոլորը զարմացել էին նրա հանգստության վրա: Իսկ արդեն վայրէջքից հետո տղաս իրեն էլ ավելի լավ է զգում հայրենիքում»,- պատմեց նա:
Հետաքրքրվելով, թե ինչպես է կայացել փոքրիկի ու հարազատների հանդիպումը, Արեւիկը նկատեց.
«Հայրս դեռ քաղաքում չէ, պատկերացնում եմ, թե ինչ կկատարվի, երբ գա ու հանդիպի Դավիթին: Մայրս ու քույրս էլ շատ հուզված էին ու երջանիկ: Դե իսկ Անուշիկի աղջկա՝ Մայայի ու Դավիթի ծանոթությունը շատ տպավորիչ էր: Մայան շատ ջերմ ընդունեց իր եղբոյրը, սկսեց «պուպուշ» անել: Առաջին իսկ հանդիպումից պարզ դարձավ, որ Մայան ընդհանրապես չխանդեց Դավիթին, ինչպես որ սովորաբար պատահում է քույր ու եղբոր միջեւ»:
Արեւիկի ամուսինը ընտանիքին չի ուղեկցել Հայաստան, քանի որ այս պահին կարեւոր աշխատանքով է զբաղված.
«Այժմ ամուսինս շատ զբաղված է Փարիզում կայանալիք «Armenia europe music awards» մրցանակաբաշխության գործերով, քանի որ նա համահիմնադիրներից մեկն է: Այդ իսկ պատճառով նա չկարողացավ միանալ մեզ: Այստեղ մեկ ամիս մնալուց հետո Անուշիկի հետ կմեկնենք Փարիզ, որպեսզի մենք եւս մասնակցենք մրցանակաբաշխությանը»,- պատմեց երգչուհին:
Երեւանում լինելու օրերին Արեւիկը կփորձի իրականացնել բոլոր մտահղացումները.
«Հուսամ, եղանակը թույլ կտա այստեղ լավ ժամանակ անցկացնենլ: Արդեն իսկ մի շարք ֆոտոշարքեր են նախատեսված, որոնք պետք է իրականացնենք տղայիս հետ միասին: Այս օրերին Երեւանում կնշենք նաեւ Դավիթի երեք ամսականը: Այնպես որ, մեզ գեղեցիկ օրեր են սպասվում»,- ավարտեց Արեւիկը: