Բուժիչ եփուկի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել ավելորդ քաշից և լավացնել ներքին օրգանների աշխատանքը:
ФОТОԲոլորին հայտնի են խաղողի սերմերի յուղի բուժիչ հատկությունները:
Այն լավ է ազդում իմունային համակարգի վրա, ամրապնդում է և էլաստիկ դարձնում արյան անոթների պատերը, նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազմանը, կանխում է ուռուցքային հիվանդությունների առաջացումը:
Բայց չես պատկերացնում՝ որքան օգտակար են հենց խաղողի սերմերը:
Խաղողի սերմերի օգտակարությունը կապված է վիտամին Е-ի բարձր պարունակության, նաև կենսաբանորեն ակտիվ միացությունների հետ, ինչպիսիք են կալցիումը և կալիումը:
Ձեզ կներկայացնենք, թե ինչով են օգտակար խաղողի սերմերը, ինչպես դրանցից բուժիչ եփուկ պատրաստել, որը կօգնի ազատվել ավելորդ քաշից և լավացնել ներքին օրգանների աշխատանքը:
Գիտնականները եզրակացրել են, որ խաղողի սերմերի քիմիական բաղադրությունը վիտամինների և մարդու օրգանիզմի համար անփոխարինելի միացությունների իսկական բնական պահեստ է:
Դրանց քիմիական բաղադրությունը պարունակում է մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, լինոլեային թթու և Е խմբի վիտամիններ:
Տոկոֆերոլը կարևոր դեր է խաղում կենսականորեն կարևոր գործընթացներում, որոնք մշտապես տեղի են ունենում մարդու օրգանիզմում:
Ակտիվ բաղադրիչները հնարավորություն են տալիս արագացնել նյութափոխանակությունը, ունեն մաքրող և միզամուղ հատկությոններ, ինչը դրականորեն է ազդում նիհարելու վրա:
Որպես կանոն, մարմնի քաշը նվազեցնելու համար պետք է հատուկ եփուկ խմել:
Բաղադրիչները՝
- 1 ճ. գ. չորացրած խաղողի սերմեր
- 300 մլ ջուր
Պատրաստումը՝
Սրճաղացով կամ գրտնակով մանրացրու խաղողի սերմերը:
Ստացված փոշին լցրու ապակե ամանի մեջ, վրան տաք ջուր լցրու՝ մոտ 90 աստիճանի:
Ծածկիր կափարիչով և փաթաթիր տաք ծածկոցով կամ ջրի գոլորշու վրա պահիր 20 րոպե:
Թող սառչի:
Միջոցն ընդունիր ուտելուց 30-40 րոպե առաջ օրը 3 անգամ 200-ական մլ կուրսով 1 ամիս:
Հետո ընդմիջում արա:
Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կրկնիր:
Եփուկն օգտակար է նաև քրոնիկական խոլեցիստիտի և միզաքարային հիվանդության դեպքում, նաև հազի դեմ և խորխաբեր միջոց է: