Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ մեր օրենքներն ու իրական կյանքը իրար հետ բոլորովին կապ չունեն. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ–ՀԺԿ դաշինքի նախընտրական ցուցակի 7–րդ համարը զբաղեցնող Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ ԲՀԿ–ի ներկայացրած 15 քայլերի մասին 2011 թ–ից հետո անընդհատ խոսվել է: Դրանց մեծ մասը ՀԱԿ համագումարին ներկայացված ծրագրային դրույթի տնտեսական բլոկում հնչեցված բանաձևերի հետ բավականին ընդհանրություններ ունի, ուստիև դրանց մեծ մասն ընդունելի է իրենց համար: Ամենակարևոր հարցը, սակայն, այն է, որ մինչ այս գործող պետական կառավարման, տնտեսական մոդելները, որով կառավարվում է երկիրը, իրեն սպառել է: Եվ դրա անարդյունավետության հետևանքով է, որ երկիրը հայտնվել է իրական պարապուրդի մեջ:
«Ինքը մոդելը այնպիսին էր, որ մենք պետք է գայինք և հասնեինք այս անելանելի իրավիճակին: Եվ երբ երկրում բացառվում են գործող օրենքներն ու Սահմանադրությունը, և հասարակությունը սկսում է «ապրել» իր համար անհայտ՝ չգրված օրենքներով, երկիրը հայտնվում է այսպիսի իրավիճակում»,– ասաց Վ. Խաչատրյանը: 

Նրա դիտարկմամբ այսօր երկրի ողջ տնտեսության ընդհանրական պատկեր չկա: Դրա հետևանքով էլ չկա նաև վաղվա օրվա մասին պատկերացում: Կառավարության աշխատանքը, ըստ նրա, նման է մեծ ձեռնարկության ամենօրյա դիսպետչերական խորհրդակցության, որտեղ ամենօրյա ռեժիմով տրվում են հանձնարարականներ և ստացվում նախորդ հանձնարարականների արդյունքները, սակայն ռազմավարական առումով կառավարությունը որևէ հարց չի կարողանում լուծել:

«Ես ուզում եմ հասկանալ, թե կառավարման ինչ մոդելով ենք մենք առաջ շարժվելու, այդտեղ որտեղ ենք մենք, որտեղ է բիզնեսը և որտեղ է պետությունը: Մենք այդպես էլ չեն ստանում այդ հարցերի պատասխանը, և այն մարդիկ, ովքեր պատրաստվում են պառլամենտ մտնել, պետք է կարողանան այդ հարցին պատասխանել: Բայց քանի որ շատերի կողմից պառլամենտը, ցավոք սրտի, չի դիտարկվում որպես քաղաքական մարմին, ուստիև նախընտրական շրջանում գաղափարների պայքարի փոխարեն, ընդամենը այնտեղ տեղ ունենալու խնդիր է լուծվում: Դա է պատճառը, որ պառլամենտը քաղաքական գործունեության տրամաբանությունից կտրված մարմին է, իսկ կառավարությունն էլ վերածվել է առօրյա հարցեր լուծող օպերատիվ մարմնի, իսկ ծրագրային հարցերն էլ մնում են օդում կախված»,– ասաց Վ. Խաչատրյանը: 

Տնտեսագետը այն մոտավորապես նմանեցնում է ցուրտ ձմռան օրերը մի կերպ անցկացնելուն, բայց ամենակարևոր հարցը, ըստ նրա, այն է, թե ինչու է օրենսդրական դաշտը և իրական կյանքը իրարից այդքան հեռու:
«Շատ դեպքերում դրանք իրար հակասում են, քանի որ օրենքներով մի կյանքի մասին է նկարագրված, իսկ իրական կյանքը բոլորովին այլ է: Եվ տանից դուրս գալով մարդիկ ակամայից դառնում են ստեղծված կոռուպցիոն համակարգի մի օղակը»,– ասաց Վ. Խաչատրյանը: 

Մեղավորները միայն իշխանությունները չեն, բայց ստեղծված համակարգի դեմ պայքարելը բավականին դժվար է, համոզված է տնտեսագետը: Ու եթե իշխանությունները կարողանային իրենց դերը ճիշտ կատարել, հասարակությունն էլ նման իրավիճակում չէր հայտնվի: ՀԱԿ–ՀԺԿ դաշինքով ներկայացված թեկնածուի դիտարկմամբ՝ այնպես է պատահել, որ մեր իշխանական համակարգը մշտապես ծառայեցվել է մարդկանց փոքր խմբերի շահերի սպասարկմանը, ինչն էլ այսօր հանգեցրել է համակարգված կոռուպցիայի զարգացմանը: Նրա կարծիքով՝ միակ ելքը հանրային կառավարման մոդելը զարգացնելն է: Հակառակ դեպքում՝ կառավարության կողմից ընդունված օրենքներն ու իրավական ակտերը կշարունակեն հակառակ էֆեկտն ունենալ թե՛ բիզնեսի գործունեության և թե՛ հասարակության համար:

«Հասարակության մոտ, ցավոք սրտի, ներկա իշխանական համակարգից դրական սպասելիք չկա և այս պայմաններում կարևոր է, որ իշխանությունը ժողովրդին վերադարձվի ու զարգացվի հանրային կառավարման մոդելը: Այսինքն՝ այսօր անհրաժեշտ է մարդկանց շրջանում մոտիվացիա առաջացնել, որի արդյունքում մարդիկ կսկսեն նպատակադրված պայքարել երկրում կուտակված այս կամ այն խնդիրը լուծելու համար: Սա այնքան հրատապ է, որ անկախ նրանից, թե նոր պառլամենտում որ կուսակցությունը մեծամասնություն կկազմի, առաջինը պետք է այս հարցը լուծի»,– համոզված է Վ. Խաչատրյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»