ԶԼՄ-ները պարզել են նորացված Nokia 3310-ի բնութագրերը
ОБЩЕСТВО Nokia 3310 լեգենդար շարժական հեռախոսի նորացված տարբերակի բնութագրերը հայտնվել են զանգվածային լրատվամիջոցներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին գրել Է Gizmochina պորտալը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ ապարատը կլինի ավելի բարակ եւ թեթեւ, քանի որ վերջին գրեթե 20 տարում համապատասխան բաղադրիչներն Էապես փոքրացել են:
Բացի դրանից, ի տարբերություն նախորդի՝ մեներանգ դիսփլեյով եւ 84x84 լուծաչափով, նորույթը կունենա մեծացված գունավոր Էկրան: Սակայն, դա Էլ, ամենայն հավանականությամբ, բարձր լուծաչափային ունակություն չի ունենա, ինչը թույլ կտա ավելի խնայողաբար ծախսել մարտկոցը:
Ընդհանուր առմամբ նոր մոդելի դիզայնը քիչ կտարբերվի 2000 թվականի նմուշից, Nokia 3310-ը, ամբողջությամբ վերցված, կմնա դասական կոճակավոր հեռախոս:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



