Փոստանջյանը իզուր է նման բաներ անում, ես չեմ ուզում չարախոսությամբ զբաղվել
ПОЛИТИКАԳործող պատգամավոր Զարուհի Փոստանջյանը օրերս հայտարարել էր, որ քանի կա հնարավորություն պետք է դատապարտյալի աթոռին նստեցնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով հիմք է դրել թալանին ու ընտրակեղծարարությանը:
Past.am-ը զրուցելով «Ժողովրդական» կուսակցության նախագահ, ՕՀՕ դաշինքի պատգամավորության թեկնածու Տիգրան Կարապետյանի հետ, փորձեց ճշտել, արդյոք վերջինս կիսում է մրցակից ուժի թեկնածուի հասցեին հնչեցված տեսակետը: Չցանկանալով փնովել ու քննադատել ընդդիմադիր ուժի ներկայացուցչին, Կարապետյանն ասաց. «Ես ընդդիմությանը չեմ փնովում, ի վերջո, ՀԱԿ-ն ընդդիմություն է: Զարուհի Փոստանջյանը իզուր է նման բաներ անում»: Տիգրան Կարապետյանն այնուհետև հավելեց. «Բոլորն էլ ունեն պատասխանատվության իրենց փայը, բայց ես չեմ ուզում չարախոսությամբ զբաղվել»:
Սոսե Չանդոյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



