Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դեսպան Մկրտչյանը Հայոց պատմությանը վերաբերող գրականություն է նվիրաբերել Էստոնիայի Ազգային գրադարանին

ОБЩЕСТВО

Էստոնիայի Հանրապետության կազմավորման 99-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Տալլինում էր գտնվում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս), որտեղ վերջինս ունեցավ մի շարք հանդիպումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էստոնիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Յաննե Անդրեսոյի հետ ունեցած հանդիպման ընթացում դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց տիկին Անդրեսոյին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսը գրադարանում անցկացնելու կապակցությամբ, ինչպես նաև արժևոեց գրադարանի և դեսպանության միջև արդեն ավանդական դարձած արդյունավետ համագործակցությունը:

Ազգային գրադարանի տնօրենը հայտնեց, որ շահագրգռված է ՀՀ դեսպանության հետ կառուցողական համագործակցության զարգացման հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային գրադարանի հետ մի շարք ծրագրեր իրականացնելու առաջարկություններ և միաժամանակ ընդգծվեց Հայաստանի և Էստոնիայի ազգային գրադարանների միջև հարաբերություններին իրավական հիմք հաղորդելու կարևորությունը:

Հանդիպման ավարտին դեսպան Մկրտչյանը Էստոնիայի Ազգային գրադարանին նվիրեց Հայոց պատմությանը վերաբերող գրականություն:

Այնուհետև, Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի վարչապետի արտաքին կապերի հարցերով գլխավոր խորհրդական Ռեյն Տամմսաարի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ տնտեսական կապերը խորացնելուն միտված երկուստեք ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը:

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթություններից մեկն է համարում բարձր տեխնոլոգիաների զարգացումը, և, հաշվի առնելով էստոնական կողմի մեծ փորձն այդ ոլորտում, ընդգծեց երկու երկրներում բնագավառի պատասխանատուների համաժողովներ և հավաքներ նախաձեռնելու անհրաժեշտությունը:

Ռեյն Տամմսաարը նշեց, որ Էստոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական կապերի խորացումը, և առկա են բոլոր նախապայմանները տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Էստոնիայի վարչապետի խորհրդականը նաև նշեց, որ երկու երկրների կառավարությունների համագործակցությունն առավել արդյունավետ կարող է զարգանալ երկկողմ ոլորտային պայմանավորվածությունների ձեռքբերման և դրանց արդյունավետ իրականացման պարագայում:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ նաև Ռիիգիկոգուի (խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի հետ, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու օրենսդիր մարմինների միջև փոխհարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի շուրջ:

Մարկո Միհկելսոնի խնդրանքով դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակվող, պարբերական բնույթ կրող հրադադարի կոպտագույն խախտումներին, ինչն ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնում նորանոր զոհերի:

Դեսպանը նաև անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության կողմից պատմության կեղծարարություններին և դրանց հիման վրա տարբեր խորհրդարաններում քաղաքական օգուտներ կորզելու փորձերին:

 

«Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»