Աղիների քաղցկեղի դեմ հզոր միջոց
ЛАЙФՄասնագետները պնդում են, որ ընդեղենի կանոնավոր գործածումը օգնում է նվազեցնել ճարպակալման, շաքարախտի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Նրանց անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այդ հիվանդության զարգացումը նվազեցնելու համար բավական է շաբաթական առնվազն երեք անգամ ուտել 15-ական գրամ ընդեղեն:
Հետազոտությանը մասնակցել է մոտ 3000 կամավոր, որոնցից 923-ի մոտ ախտորոշվել էր կոլոռեկտալ քաղցկեղ, իսկ 1846 մասնակիցներն առողջ էին: Գիտնականները վերլուծել են յուրաքանչյուր մասնակցի սննդակարգը ու փորձել հասկանալ, թե սննդակարգի որ բաղադրիչը կարող է պաշտպանել քաղցկեղից:
Պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր շաբաթական առնվազն երեք անգամ ընդեղեն են ուտում, 69 տոկոսով ավելի քիչ են հիվանդանում կոլոռեկտալ քաղցկեղով, իսկ կանանց մոտ այդ ցուցանիշը հասնում էր 81 տոկոսի: Հետազոտության հեղինակներին դեռեւս չի հաջողվել պարզել, թե ընդեղենի հատկապես որ տեսակն է առավել օգտակար, բայց նրանք նշում են, որ մասնակիցների մեծամասնության սննդակարգում ներառված է եղել գետնանուշը:
Գիտնականները կարծում են, որ ընդեղենի պաշտպանական ներգործությունը պայմանավորված է դրանցում պարունակվող հակաօքսիդանտներով ու բջջանյութով, սակայն այս վարկածը դեռ հաստատված չէ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: