48 մարդ Է զոհվել Սիրիայի Էլ Բաբ քաղաքի մոտ ահաբեկչության հետեւանքով. Sky
МЕЖДУНАРОДНОЕ48 մարդ Է զոհվել սիրիական Էլ Բաբ քաղաքի մերձակա Սուսյան բնակավայրում ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով, քաղաք, որը նախօրյակին սիրիացի ապստամբների կողմից ազատագրվել Էր «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
Զոհվածների մեծ մասը սիրիական ընդդիմության մարտիկներն են: Ավտոմեքենան պայթեցվել Է ընդդիմության դաշտային շտաբի մերձակայքում:
Նախօրյակին ազատագրված Էլ Բաբը համարվում Էր ԻՊ-ի գլխավոր հենարանը Սիրիայի հյուսիսում: Քաղաքը գրավել Էին սիրիական զինված ընդդիմության ջոկատները Թուրքիայի բանակի օժանդակությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



