Ժնեւում սկսվել Է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը
МЕЖДУНАРОДНОЕ Ժնեւում սկսվել Է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը. ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հանդիպում Է անցկացնում կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նախօրյակին տեղի Է ունեցել բանակցութունների բացման արարողությունը՝ սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ: Դրա ավարտից հետո դե Միստուրան լրագրողներին հայտնել Է, որ փետրվարի 24-ին երկկողմ հանդիպումներ կանցկացնի՝ որոշելու բանակցությունների այս փուլի ձեւաչափը եւ աշխատանքային պլանը:
Դե Միստուրան նաեւ հայտարարել Է, որ կշարունակի բանակցություններում աջակցել կողմերին, շարժվելու համար այն օրակարգով, որը որոշված Է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւով, ինչպես նաեւ խթանել ընդդիմության ներկայացուցիչների միջեւ նոր կոալիցիաների ստեղծումը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



