Ռոբերտ դե Նիրոն ստիպված Է վատ կինոյում նկարահանվել կնոջ մեծ ծախսերի պատճառով. NY Post
ОБЩЕСТВОԱմերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն հուսահատ վիճակում Է հայտնվել այն բանից, որ իր կինը՝ Գրեյս Հայթաուերը, անխնա ծախսում Է բոլոր այն փողերը, որոնք ինքը վաստակում Է կինոյում: Ծախսերը կատարվում են Grace Hightower & Coffees of Rwanda սրճարանների ցանցի վրա, որը բացվել Է հինգ տարի առաջ եւ աստիճանաբար սնանկանում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Post թերթը:
Ինչպես ճշտել Է հրատարակությունը, վերջերս դե Նիրոն չի զսպել կուտակված զայրույթը, երբ կնոջ հետ այցելել Էր Նյու Յորքի Մանհեթենի շրջանի բարերից մեկը: «Ես ստիպված չԷի լինի շարունակել նկարահանվել գարշելի ֆիլմերում, եթե դու չվատնեիր իմ բոլոր փողերը»,- հայտարարել Է նա կնոջը բոլորի ներկայությամբ:
Ռոբերտ դե Նիրոն նկարահանվել Է գրեթե 100 ֆիլմերում եւ ավելի քան 130 անգամ տարբեր մրցանակների անվանակարգվել կինոյի բնագավառում: «Օսկար» մրցանակը նա ստացել Է երկու անգամ՝ 1974 թվականին «Կնքահայր 2» ֆիլմում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար եւ 1980 թվականին՝ «Կատաղած ցուլը» կինոնկարում խաղացած գլխավոր դերի համար:
Մյուս ֆիլմերի թվում նրա առավել հայտնի աշխատանքներն են «Եղնիկների որսորդը» (1978 թ.), «Մի անգամ Ամերիկայում (1984 թ.), «Գոտեմարտ» (1995 թ.), «Ռոնինը» (1998 թ.) ֆիլմերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



