Սոցիալ-դեմոկրատները Մերկելի կուսակցությունից ետ են մնում 2 տոկոսով. Ipsos
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ԳՖՀ-ի գործող կանցլերի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունից ետ մնալը կրճատել Է մինչեւ 2 տոկոս: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել Ipsos ընկերության կողմից անցկացված հարցումը:
Պահպանողականների օգտին իրենց ձայնը կտային հարցման մասնակիցների 32 տոկոսը, իսկ սոցիալ-դեմոկրատները, որոնց որպես երկրի կանցլերի պաշտոնի թեկնածու ներկայացնելու Է Մարտին Շուլցը, ապահովել են հարցվածների 30 տոկոսի աջակցությունը: Հարցման արդյունքները հրապարակել Է Reuters գործակալությունը:
Մեծ տարբերությամբ երրորդ տեղում Է ընթանում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) (12 տոկոս) աջ կուսակցությունը, վարկանիշի ավելի ցածր դիրքերում տեղ են գտել «Ձախերը (10 տոկոս) եւ «Կանաչները» (7 տոկոս):
Փետրվարի 22-ի հարցումը, որն անցկացվել Է Stern հանդեսի եւ RTL հեռուստառադիոընկերության պատվերով, ցույց Էր տվել, որ ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական միությունն առաջատարն Է հարցվածների 34 տոկոսի աջակցությամբ՝ ԳՍԴԿ-ից առաջ անցնելով 3 տոկոսով: Դրա հետ մեկտեղ անձամբ Մերկելին որպես կանցլերի պաշտոնի թեկնածու պաշտպանել Էր մասնակիցների 39 տոկոսը, իսկ Շուլցին՝ 36 տոկոսը:
Ipsos ընկերության հարցմանը, որն անցկացվել Է փետրվարի 17-ից մինչեւ 20-ը, 100-ից ավելի մարդ Է մասնակցել:
Բունդեսթագի ընտրությունները Գերմանիայում կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



