Գիտնականները կրծքի քաղցկեղ առաջացնող նոր գեն են հայտնաբերել
ФОТОԲրիտանացի գիտնականներն ամբողջ աշխարհից հիվանդների ԴՆԹ-ների մի քանի հարյուր նմուշի ուսումնասիրության արդյունքների հիման վրա հայտնել են, որ իրենց հաջողվել է հավաքել գենետիկական գործոնների գործնականում ամբողջական պատկերը, որոնք նախորդում են կրծքի քաղցկեղին:
Հետազոտողներն ուսումնասիրել են կաթնագեղձի քաղցկեղով 560 հիվանդի վնասված հյուսվածքները եւ հինգ նոր գեն են հայտնաբերել, որոնք կապված են այդ հիվանդության հետ: Նրանք ուսումնասիրել են այն մուտացիաները, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը եւ յուրաքանչյուր ուռուցքի մուտացիոն ստորագրությունը` ԴՆԹ-ի փոփոխման օրինաչափությունները, որոնք ի հայտ են գալիս բջիջների վնասման դեպքում եւ կուտակվում են կյանքի ընթացքում:
Գիտնականները նկատել են, որ այն կանայք, ովքեր կրծքի եւ ձվարանների քաղցկեղի զարգացման առավել բարձր ռիսկի խմբում են, գենոմների ամբողջական պրոֆիլներ ունեն, որոնք տարբերվում են միմյանցից եւ կաթնագեղձի քաղցկեղի այլ տեսակներից:
Գիտնականները վերլուծել են գենոմների նմուշներում գենետիկական տեղեկությունների հերթագայությունը: Հետազոտողները մի քանի հազարից 93 գեն են ճանաչել, որոնց մուտացիան կարող է խթանել կաթնագեղձի ուռուցքների զարգացումը, եւ որոնցից հինգն առաջին անգամ են բացահայտվել: Թիմը նաեւ հստակորեն տարբերակել է չարորակ նորագոյացությունների 13 նոր մուտացիոն ստորագրություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: