Ահա, թե ինչու դուք չպետք է հավատաք ձեր աչքերին
ФОТОBlogNews-ը գրում է.
Մեր կողային տեսողությունը, որը կազմում է մեր տեսադաշտի հիմնական մասը, 190 աստիճան է: Սակայն մեր տեսողությունը մեզ խաբում է. սա փաստ է, կան բազմաթիվ ապացույցներ:
BlogNews-ը մի հետաքրքիր եղանակ է գտել դա ապացուցելու:
Դուք պարզապես պետք է կետրոնացնեք ձեր տեսողությունը ներքևի նկարի վրայի X
նշանի վրա և այլ կողմ չնայեք: Դուք կտեսնեք, թե ինչպես է կողային տեսողությունը գեղիցիկ աստղերի դեմքերը վերածում “հրեշների”:
Դեմքերն աղավաղվում են, անյպես չէ՞: Եվ որքան երկար ենք մենք նայում X նշանին, այնքան ավելի շատ են աղավաղվում դեմքերը: Սակայն ո՞րն է սրա պատճառը:
Աչքի ցանցաթաղանթում կա մի հատված, որը կոչվում է դեղին կետ: Այն պարունակում է մեր ակնագնդի ռեցեպտորների մեծամասնությունը, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք հնարավորինս պարզ տեսնել: Այն պատում է մեր տեսադաշտի հիմնական մասի 10%-ը և ցույց է տալիս այն, ինչի վրա կենտրոնացած են մեր աչքերը:
Այս օրինակում մեր տեսադաշտի հիմնական մասը դատարկ է. առկա է պարզապես սև տարածություն վրա սպիտակ գույնի X նշան: Ուղեղը փորձում է ինֆորմացիա ստանալ մեր տեսադաշտի հիմնական մասից դուրս գտնվող հատվածներից, տվյալ պարագայում՝ աջ և ձախ կողմում տեղադրված նկարներից: Այս ինֆորմացիայի աղբյուրները այսպես ասած “վստահելի” չեն, և ուղեղը փորձում է դրանք միավորել մեկ պատկերի մեջ: Բացի այդ, այն փորձում է վերլուծել նկարները չափազանց կարճ ժամանակահատվածում, քանի որ դրանք անընդհատ փոխվում են: Այսպիսով դեմքերը տարբերակելու կարողությունը չեզոքանում է. մեր ուղեղը միավորում է դեմքերից տարբեր հատվածներ մեկ պատկերի մեջ, և մենք տեսնում ենք “հրեշների”: