Օսկանյանի «Համախմբում»-ը ՕՐՕ դաշինքում համարվում է պարտված. Ովքեր կլքեն կուսակցությունը. «Ժամանակ»
ПОЛИТИКА«Ժամանակ» թերթը գրում է. ««Համախմբում» կուսակցության ներսում առկա հակասությունները գնալով ավելի են լրջանում։ Վահե Հովհաննիսյանից հետո կուսակցության շարքերը պատրաստվում են լքել zham.am-ի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ու topnews.am-ի խմբագիր Գեղամ Նազարյանը։ Նրանք համարվում են Վահե Հովհաննիսյանի մտերիմ և գաղափարակից ընկերները։
Մեր տեղեկություններով՝ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքում համարվում է պարտված։
Նույն կացության մեջ է նաև Սեյրան Օհանյանը, որին իշխանական հարձակումներից հետո պաշտպանության տակ է առել անձամբ Սամվել Բաբայանը։ Նշենք, որ այսօր կայանալու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը, որի ժամանակ մի շարք հարցեր պետք է պարզվեն։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



