Թալիշում իրավիճակը հանգիստ է
ОБЩЕСТВОԱրցախի Թալիշ գյուղում արկակոծությունից հետո իրավիճակը հանգիստ է: Այդ մասին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ գիշերը հակառակորդը Դ-30 հաուբից եւ Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Նրանք 18 արկ են արձակել նաեւ Թալիշ գյուղի ուղղությամբ:
«Տեղեկացնեմ, որ ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում, այդ 18 արկի արձակման հետեւանքով: Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, ովքեր համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ: Հիմա իրավիճակը հանգիստ է այնտեղ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



