Լավ հիշողություն ունենալու բանալին
ФОТОՄեր դարաշրջանում մոռացկոտությունից բոլորն են բողոքում` թե՛ տարեցները և թե՛ երիտասարդները: Կա՞ արդյոք միջոց վերականգնելու նախկին հիշողությունը:
Ժամանակակից կյանքը, մշտական խնդիրները, առանց ընդմիջման ու արձակուրդի աշխատանքը խիստ բացասական է անդրադառնում մտավոր աշխատունակության վրա: Բժիշկների կարծիքով` հիշողության վնասվածքը հաճախ կապված է լինում գերհոգնածության, անքնության, սթրեսների, սննդի մեջ վիտամինների անբավարարության հետ:
Մարդու ուղեղին ավելի շատ էներգիա է անհրաժեշտ, քան մեկ այլ օրգանի: Ուղեղն օրգանիզմի ընդամենը 2%-ն է կազմում, սակայն օգտագործում է օրգանիզմի ողջ էներգիայի 25%-ը: Ուղեղն ինքն էներգիա է մշակում` արյան հետ մուտք գործող գլյուկոզան տրոհելով ու ծախսում է այդ էներգիան հիշողության, մտածողության ու զգայարանների աշխատանքի վրա:
Մասնագետները խորհուրդ են տալիս լավ հիշողություն ունենալու համար հրաժարվել վատ սովորություններից`ծխախոտից ու ալկոհոլից: Սննդի մեջ հաճախ կիրառեք այնպիսի մթերքներ, որոնք ամրացնում են նյարդային համակարգն ու դրական զգացմունքներ առաջացնում:
Դրանցից են սերկևիլը, արմավը, քաղցր տանձը, բանանը, խաղողը, մանգոն, պանիրը, ռեհանը, նեխուրը, լոլիկը, դդումը: Գիտնականեերը հորդորում են սնունդը չհետաձգել: Նույնիսկ եթե քաղցած չեք, կերեք գոնե թարմ մրգեր կամ էլ ըմպեք մեկ գավաթ քաղցր թեյ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: