NBA. Առանց Լեբրոն Ջեյմսի Կլիվլենդը 3 մրցաշրջանում ընդամենը 4 խաղ է հաղթել
СПОРТ«Կլիվլենդը» պարտվեց «Չիկագոյին» (99:117)՝ հերթական պարտությունը կրելով այն խաղում, որին չի մասնակցում թիմի առաջատար Լեբրոն Ջեյմսը:
Ջեյմսը չկարողացավ մասնակցել «Բուլզի» հետ խաղին մրսածության և կոկորդի բորբոքման պատճառով: Այս մրցաշրջանում նա 4 հանդիպում է բաց թողնել, և այդ բոլոր խաղերում «Կլիվլենդը» պարտվել է:
Այդուհանդերձ, թիմի գլխավոր մարզիչ Թայրոն Լյուն չգիտի, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել Ջեյմսը.
«Չգիտեմ՝ Լեբրոնը երբ կվերադառնա: Ձեր կոկորդը երբևէ ցավե՞լ է: Եվ որքա՞ն ժամանակում եք լավացել»,- Լյուի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
«Չիկագոյի» հետ խաղին չմասնակցեցին նաև հարձակվող Քևին Լավն ու պաշտպան Ջեյ Ար Սմիթը:
2014 թվականին «Կլիվլենդ» վերադառնալուց ի վեր՝ թիմն առանց Ջեյմսի անցկացրած 23 խաղից միայն 4-ում է հաղթանակ տոնել:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



