Սքոոլզը հույս ունի՝ Գվարդիոլան երբևէ կգլխավորի Անգլիայի հավաքականը
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը հույս է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մի օր կգլխավորի Անգլիայի հավաքականը:
46-ամյա իսպանացի մասնագետը առաջին մրցաշրջանն է անցկացնում «Մանչեսթեր Սիթիի» ղեկին: Նրա գլխավորությամբ անգլիացիները 25 խաղից հետո զբաղեցնում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
«Ես հույս ունեմ, որ մի օր նա կդառնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը և մեզ կփոխանցի իր խաղաոճը: Նա դեռ կարող է հաջողության հասնել Անգլիայում:
Նա կարող է բարելավել խաղը պաշտպանությունում, քանի որ յուրաքանչյուր մարզադաշտում դուք ճնշման եք ենթարկվում, բայց Անգլիայում բոլորը սիրում են, թե ինչպես են խաղում նրանց թիմերը»,- Սքոուլզի խոսքերն է փոխանցում Marca-ն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



