Ադրբեջանում որդին սպանել է հորը
ОБЩЕСТВОԱդրբեջանում, որտեղ այս օրերին տոնում են մուսուլմանական Կուրբան (զոհաբերություն) տոնը, որդին դաժանաբար սպանել է սեփական հորը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Թովուզի շրջանի Աբուլբեյլի գյուղում: Գյուղի 27-ամյա բնակիչ Գաֆուր Գարաեւը վիճաբանության հողի վրա հոր' 49-ամյա Իլհամ Գարաեւին սպանել է' նրա գլուխը մի քանի անգամ պատին հարվածելու միջոցով:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 6, հարազատների միմյանց սպանության 16 և ամուսինների սպանության 12 դեպք է տեղի ունեցել:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



