Վախենո՞ւմ են արդյոք տղամարդիկ ուժեղ կանանցից
ЛАЙФԹույլ ուժեղ սեռ
Եվ այսպես՝ նախ հասկանանք մի պարզ ճշմարտություն. թույլ լինում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Եվ դա կախված է ժառանգականությունից, դաստիարակությունից եւ բնավորությունից: Մեր շրջապատում իսկապես բազմաթիվ թույլ տղամարդիկ կան, բայց նրանք թույլ են ոչ թե կանանցից, այլ իրենց բնույթով:
Նման տղամարդիկ խուսափում են նույնիսկ ուժեղ ընկերներից, նախընտրում են ընկերություն անել իրենց նմանների հետ: Նման տղամարդկանց կարելի է տարբերել մի քանի նշաններով. նրանք նեղացկոտ են, սիրում են ստորացնել իրենցից թույլերին եւ շողոքորթել ուժեղներին: Եվ հազիվ թե նման տղամարդիկ հետաքրքրեն նորմալ կանանց:
Շատ ուժեղ սեռ
Այլ հարց է, եթե իսկական տղամարդ ենք փնտրում, որը կարող է կիրք արթնացնել՝ չվախենալով քո բնավորությունից: Հոգեբանները շտապում են հանգստացնել կանանց. նման տղամարդիկ չեն վախենում ուժեղ կանանցից, քանի որ վստահ են իրենց ուժերին եւ սեփական հզորությանը: Բայց նման տղամարդիկ նույնպես կարող են խուսափել չափազանց մարտական կանանցից:
Ի՞նչ անել այդ դեպքում: Կարեւորը սխալներ թույլ չտալն է: Նման հավասար զուգընկերային հարաբերություններում կարեւոր է կարողանալ զիջել եւ փոխզիջում որոնել: Եվ, իհարկե, «կանացի» հնարքներ եւ թուլություններ բանեցնել:
Կարելի է նաեւ հետեւյալ մարտավարությունը փորձել. դու կարեւոր որոշում ես կայացրել եւ ուզում ես, որպեսզի սիրելիդ հավանություն տա: Փորձիր այդ որոշումը մատուցել այնպես, կարծես ինքն է այն կայացրել:
Իսկ ահա տղամարդուն սեփական ուժով ճնշելու հարկ չկա: Վաղ թե ուշ նա կձանձրանա եւ ձեռքը թափ կտա: