Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվել են. ՎՊ նախագահի պաշտոնում առաջարկվել է Լևոն Յոլյանի թեկնածությունը
ОБЩЕСТВОԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց, որ լրացել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը: «Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվում են», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Նա նաև հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Լևոն Սուրենի Յոլյանի թեկնածությունը:
Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Իշխան Զաքարյանը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



