Ավարտվել է Հայաստանի սեղանի թենիսի առաջնությունը
СПОРТԱվարտվել է Հայաստանի Հանրապետության սեղանի թենիսի առաջնությունը, որն անցկացվել է Երևանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների անհատական մրցումներում հաղթող է դարձել Ռուբինա Վարդանյանը, իսկ տղամարդկանց անհատական առաջնությունում՝ Մեսրոպ Ղուկասյանը:
Աղջիկների զույգերից ՀՀ չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան-Դիանա Խոջագորյան զույգը, տղաներից առաջին տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Դիարյան-Վարուժան Բաղդասարյան զույգը:
Առաջնությունն անցկացվել է փետրվարի 24-26-ը, որին մասնակցել են 64 մարզիկներ Արցախից, Վանաձորից, Գյումրուց և Երևանից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



