«Գազանապոլիսն» «Օսկար» է ստացել որպես լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ
ОБЩЕСТВО«Գազանապոլիսն» ԱՄՆ-ի կինոակադեմիայի մրցանակ Է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են հեղինակավոր պարգեւների հանձնման՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած՝ 89-րդ արարողության ժամանակ:
Այս մրցանակին նաեւ հավակնում Էին «Մոանա», «Կուբո. Լեգենդ սամուրայի մասին», «Կարմիր կրիան» եւ «Դդմիկի կյանքը» ֆիլմերը: Արձանիկն ստանալիս մուլտֆիլմի հեղինակները բացատրել են. իրենք հուսով Էին, որ, ցուցադրելով կենդանիների աշխարհը՝ կկարողանան մարդկանց աշխարհը դարձնել «ավելի հանդուրժողական»:
«Ավազահավ» գործը «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում առաջ Է անցել «Կույր Վայշան», «Պարտք վերցված կյանք», «Տանձի սիդր եւ սիգարետներ» եւ «Մարգարիտ» ֆիլմերից:
Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի մրցանակը հանձնվում Է ամեն տարի 24 անվանակարգերում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



