Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» խմբակցությունը
ПОЛИТИКАԱզգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից: Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Տեղեկացնեմ, որ Զարուհի Փոստանջյանը սեփական դիմումի համաձայն դուրս է եկել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությունը լքելու մասին: Զարուհի Փոստանջյանը դեմ էր Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու «Ժառանգություն» կուսակցության վարչության որոշմանը: «Ժառանգություն»-ը որոշում կայացրեց ընտրություններին մասնակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, ինչն էլ հանգեցրեց նրան, որ Փոստանջյանը լքեց կուսակցությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



