Իրանը նորագույն թեւավոր հրթիռ Է փորձարկել Հնդկական օվկիանոսում անցկացվող զորավարժություններում
МЕЖДУНАРОДНОЕԻրանական զորքերը երկրի ռազմածովային ուժերի ընդգրկուն զորավարժությունների շրջանակներում փորձարկել են «Նասր» նորագույն թեւավոր հրթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:
«Իրանական ուժերը փորձարկել են «Նասր» նորագույն թեւավոր հրթիռը երկրի հարավում տեղի ունեցած հիմնական ռազմածովային զորավարժությունների ժամանակ»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Իրանի ռազմածովային ուժերը «Վելայաթ-95» խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսի հյուսիսում: Զորավարժությունները մեկնարկել են փետրվարի 26-ի առավոտյան Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դեր-ծովակալ Հաբիբուլա Սայարիի հրամանով: Զորավարժությունների անցկացման գոտին ընդգրկում Է մոտավորապես երկու միլիոն քառակուսի կիլոմետր:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Սայարին, «Վելայաթ-95» ռազմածովային զորավարժությունները ենթադրում են մարտավարական մանյովրների, հետախուզական գործողության անցկացում, հրթիռների եւ տորպեդների արձակում, ինչպես նաեւ փրկարարական գործողություն:
Զորավարժությունների ժամանակ մարտավարական նշանակության պաշտպանական գործողության շրջանակներում օգտագործվում Է ռազմական տեխնիկա, ներառյալ իրանական արտադրության սուզանավեր եւ ուղղաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



