Կիեւում «Եվրատեսիլի» մրցույթին մասնակցելու Է Ավստրալիայի միանգամից երկու ներկայացուցիչ
ОБЩЕСТВО Rայիսին Կիեւում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին Ավստրալիայի դրոշի գույները կպաշտպանեն երկու ներկայացուցիչներ: SBS հեռուստաընկերությունը Կիեւում Ավստրալիայի պատվիրակի անունը պետք Է հայտարարի հաջորդ շաբաթ, սակայն այստեղ հայտնի Է դարձել, որ Դանիան Ուկրաինայի մայրաքաղաք կուղարկի երգչուհի Անյա Նիսենին, որը հաղթել Էր «Dansk Melodi Grand Prix 2017» ազգային մրցույթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փոփ-երաժշտության անվստրալացի երկրպագուների ճնշող մեծամասնությունը 21-ամյա Նիսենին համարում Է իրենց երգչուհին. նա ծնվել Է Դանիայից սերվածների ընտանիքում՝ Սիդնեյից ոչ հեռու գտնվող ոչ մեծ ֆերմերական քաղաքում: Մինչեւ վերջին ժամանակներս ապրում Էր Ավստրալիայում եւ 2014 թվականին հաղթել Է The Voice Australia ազգային երգի մրցույթում: Դեռ ավելին, երկու տարի առաջ նա հավակնում Էր «Եվրատեսիլին» մասնակցել հենց Ավստրալիայից, բայց մրցույթի եզրափակիչում Վիեննա մեկնելու իրավունքը զիջել Էր երգիչ Գայ Սեբաստիանին:
«Եվրատեսիլ»-ում Ավստրալիայի դեբյուտը տեղի Է ունեցել հենց երկու տարի առաջ Վիեննայում եւ հաջողությամբ Է պսակվել. Գայ Սեբաստիանը զբաղեցրել Է 5-րդ տեղը: Անցյալ տարի Ստոկհոլմում ավստրալուհի Դեմի Իմը «Լռության ձայնը» երգով կարողացավ զբաղեցնել արդեն երկրորդ տեղը՝ զիջելով միայն ուկրաինուհի Ջամալային: Սակայն Եվրոպայի հեռարձակողների միությունը մշտապես նախազգուշացնում Է, որ նույնիսկ Ավստրալիայի ներկայացուցչի հաղթանակի դեպքում հաջորդ տարվա մրցույթը, միեւնույն Է, կկայանա եվրոպական երկրներից մեկում: Ճիշտ Է, իրադարձությունների նմ ան զարգացման դեպքում SBS հեռուստաընկերությունն իրավունք կստանա դառնալ հաջորդ մրցույթի համակազմակերպիչ, որ երկրում Էլ որ այն անցկացվի:
SBS-ն «Եվրատեսիլը» հեռարձակում Է 1983 թվականից, ուստի ավստրալացի մասնակիցներին ընտրում են այդ հեռուստաընկերության ղեկավարությունը եւ ստեղծագործական կոլեկտիվը: Կիեւում մրցույթի մասնակցի անունը կհայտարարվի մարտի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



