Ադրբեջանցի զինծառայողների դիակները տարհանվել են չեզոք գոտուց. ՊԲ
ОБЩЕСТВОԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ փետրվարի 27-ին կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակներ ի տարհանման գործընթացը:
Այս մասին նշված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը»,- ասված է հաղորդագրությունում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



