ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել Է անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները
ОБЩЕСТВОՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհանգստացած Է ղարաբաղյան հակամարտության գոտու իրադրության սրումից, ինչպես նաեւ հորդորում Է պահպանել հրադադարի ռեժիմը եւ անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: Այդ մասին, փետրվարի 27-ին լրագրողներին հայտարարել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով նոր բախումների վերաբերյալ հաղորդագրություններից»,- ասել Է նա, նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանում Է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են «լարվածության վտանգավոր մակարդակի իջեցմանը եւ իրադրության հետագա Էսկալացիայի կանխմանը»:
Դյուժարիկի խոսքով՝ համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը «հորդորում Է կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել հրադադարի վերաբերյալ համաձայնագրին, եւ անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված առարկայական բանակցությունները»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



