Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պարոն Սահակյան, դուք աջակցում եք Թուրքիային. մեղանչելու ժամանակը

ОБЩЕСТВО

2016 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ ԱԺ ներկայացրեցին հայտարարության մի նախագիծ, որով դատապարտվում էր 2014 թվականին ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նախագիծը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ մտավ ԱԺ օրակարգ:

Արդեն մի քանի ամիս է, Ազգային Ժողովի մեծամասնությունը ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության անում է ամեն բան, որպեսզի ԱԺ հայտարարության այդ նախագիծը չդրվի քվեարկության: Իշխող ուժը բերում է ամենատարբեր պատճառաբանությունները, որոնք իհարկե հիմնավոր չեն և կասկածելի են դրանց դրդապատճառները:

Երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ հարց բարձրացրեց, թե ինչու հարցը չի դրվում քվեարկության:  Պատգամավորի հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ խմբակցություն) հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է այլ, որոշակի ջարդեր: ԱԺ ղեկավարը հայտարարեց, որ ցեղասպանություն որակումը տալու համար անհրաժեշտ է, որպեսզի լինի միջազգային հանրության գնահատականը:

Իհարկե նորություն չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է այս կամ այն հարցից լինելով բանից անտեղյակ:  Ի գիտություն Գալուս Սահակյանի՝ պետք է նկատեմ, որ եզդիների ցեղասպանությանը իր անդրադարձն է կատարել ՄԱԿ-ը: Միջազգային այդ ամենահեղինակավոր կառույցը խոսելով եզդիների ցեղասպանության մասին հայտարարել է, որ ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր:  Այս հարցով ՄԱԿ-ի փորձագետների կողմից կազմվել է զեկույց, որը կարող եք կարդալ այստեղ:

ԱՄՆ կոնգրեսը հենվելով ՄԱԿ-ի վերոնշված զեկույցի վրա քննարկման է դրել մի օրինագիծ, որը  տեղի ունեցածը գանահատում է,   որպես ցեղասպանություն և առաջարկում է ԱՄՆ կառավարությանը այդ դեպքերը ևս գնահատել, որպես ցեղասպանություն: ԱՄՆ Կոնգրեսում քննարկման դրված օրինագծի մասին կարող եք կարդալ այստեղ:

Եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է գնահատել նաև՝ 2014 թվականին դեռևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահը այդ կապակցությամբ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որից հետո Իրաքի եզդիաբնակ տարածքներում ԱՄՆ զինված ուժերը հատուկ օդային գործողություններ սկսեցին՝ ցեղասպանված բնակչությանը օգնություն հասցնելու համար: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ելույթը կարող եք դիտել այստեղ:

Եզդիների ցեղասպանության վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ նաև Կանադայի Կոնգրեսում. Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ գործողությունները գնահատում են, որպես ցեղասպանություն և հարցը դրեցին քննարկաման: Այս մասին կարող եք կարդալ այստեղ:

Պարոն Սահակյան իհարկե, եթե դուք բաց աչքերով նայեիք իրականության աչքերին, ապա այս օրինակները բերելու կարիք չէր լինի, քանի որ դուք շատ լավ պետք է տեղեկացված լինեիք, թե այդ նույն միջազգային հանրությունը ինչպես է երկակի ստանդարտներով մոտենում Հայոց մեծ եղեռին: Դուք այդ ժամանակ արդարացիորեն խոսում եք երկակի ստանդարտների մասին և հայտարարում եք, որ պետք է Թուրքիան կամ նրա դաշնակից երկրները առերեսվեն պատմության իրական էջերին և ընդունեն Օսմանյան Կայսրության տարածքում հայերի հետ տեղի ունեցածը:

Պարոն Սահակյան Թուրքիային, ԱՄՆ-ին և այլ պետութուններին արդարության կոչ անելուց առաջ շատ լավ կլինի, որպեսզի դուք և ձեր ներկայացրած կուսակցությունը չմեղանչեք Հայոց պատմության և  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Կասկածի տակ դնելով եզդիների ցեղասպանությունը, որը տեղի է ունենում 21-րդ դարում, ձեր արժեքները կրող քաղաքական գործիչների աչքի առաջ դուք աջակցում եք Թուրքիային, որը լկտիաբար հերքում է մեր եղբայր հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը:

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազի

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»