Լորդերի պալատը մերժեց Brexit-ի շուրջ ամփոփիչ համաձայնագիրը հանրաքվեի դնելու առաջարկը
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանական խորհրդարանի Լորդերի պալատը փետրվարի 27-ին մերժել Է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ հանրագումարային համաձայնագիրը համազգային հանրաքվեի դնելու առաջարկը:
Brexit-ի ընթացակարգն սկսելու մասին օրինագծի (բիլլի) նման ուղղումով հանդես են եկել բրիտանական խորհրդարանի վերին պալատի մի խումբ անդամներ, որոնք ներկայացնում են Պահպանողական եւ Լեյբորիստական կուսակցությունները, ինչպես նաեւ Լիբերալ դեմ ոկրատների կուսակցությունը:
Բիլլը վարչապետ Թերեզա Մեյին օժտում Է Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը կիրառելու իրավունքով, որը նախատեսում Է երկրից ԵՄ-ի դուրս գալու գործընթացի գործարկումը: Տեւական քննարկումներից հետո Լորդերի պալատի անդամները որոշում ընդունեցին ուղղումը չդնել քվեարկության:
Ներկայում օրինագծի ուղղումների քննարկումը շարունակվում Է: Այդ գործընթացը պետք Է ավարտվի մարտի 1-ին: Օրինագծի վերջին՝ երրորդ, ընթերցման քննարկումը նշանակված Է մարտի 7-ին:
Փետրվարի սկզբին խորհրդարանի ստորին պալատը առանց փոփոխությունների հավանություն Է տվել օրինագծի հակիրճ տեքստին, որը վաղկացած Է ընդամենը 137 բառից: Եթե Լորդերի պալատը նույնպես մերժի առաջարկված բոլոր ուղղումները, փաստաթուղթը կներկայացվի Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ստորագրմանը եւ ստորագրումից հետո կստանա օրենքի կարգավիճակ:
Թերեզա Մեյն ավելի վաղ խոստացել Է 50-րդ հոդվածը կիրառել մինչեւ մարտի վերջը, բայց մինչ այդ նրան հարկավոր Է «կանաչ լույս» ստանալ խորհրդարանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»
2
Что такое хантавирус и как он распространяется?
3
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
Будущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?



