Թրամփը պարզաբանել Է, թե ինչու չի մասնակցելու Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների երեկոյին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի կողմից անցկացվող ամենամյա երեկոյին ներկա չլինելու որոշումը պարզաբանել Է նրանով, որ լրագրողների ճնշող մեծամասնությունն անհավաստի տեղեկատվություն Է հրապարակում իր մասին, պետության ղեկավարն այդ մասին հայտարարել Է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մեջբերումներ են հրապարակվել փետրվարի 27-ին:
ԱՄՆ-ի նախագահը զանգվածային լրատվամիջոցներին մեղադրել Է այն բանում, որ դրանք իր մասին «պատմություններ են հորինում», ինչպես նաեւ «աղբյուրներ մոգոնում», որոնք հաճախ պարզապես գոյություն չունեն: «Ես չեմ ցանկանում ասել, թե խոսքը վերաբերում Է բոլոր աղբյուրներին, բայց շատ աղբյուրներ մոգոնված են, շատ պատմություններ մոգոնված են»,- նշել Է Թրամփը:
Նախագահի խոսքով՝ հենց այս պատճառով Է ինքը որոշել ներկա չլինել այդ ավանդական ընթրիքին, որը տեղի կունենա ապրիլի 29-ին: «Դա չի նշանակում, թե այն չեմ այցելի հաջորդ տարի, բայց ես պարզապես որոշել եմ, որ լավ կլինի, եթե այս տարի ես այնտեղ չլինեմ»,- նշել Է ԱՄՆ-ի պետության ղեկավարը:
Սպիտակ տանը կից լրագրողների ասոցիացիան ստեղծվել Է 1914 թվականին: Վեց տարի անց սկիզբ Է առել ամենամյա հատուկ ընթրիքներ անցկացնելու ավանդույթը: Սովորաբար դրանք իրենցից ներկայացնում են բարձրահարգ ընդունելություններ՝ մեծ թվով հռչակավոր մարդկանց մասնակցությամբ: Այդ ընթրիքներին ավանդաբար ներկա են լինում ԱՄՆ-ի նախագահները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



