Մհեր Սեդրակյանի որդին ազատվել է կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սեդրակյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքու մ:
Դավիթ Սեդրակյանը ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է: Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մհեր Սեդրակյանը հայտարարել էր քաղաքականությունից դուրս գալու մասին: Վերջին շրջանում մամուլում լուրեր էին շրձջանառվում նաև Մհեր Սեդրակյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին, սակայն մինչ այսօր նա նման դիմում չի ներկայացրել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



