Հայաստանում մշակող արդյունաբերությունն աճել է 19.4 տոկոսով
ЭКОНОМИКАՀայաստանում 2017 թվականի հունվարին մշակող արդյունաբերության ծավալները կազմել են 53 մլրդ 606.8 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, այն նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 19.4 տոկոսով:
Մշակող արդյունաբերությունում մեծ ծավալ է զբաղեցնում սննդամթերքի արդյունաբերությունը: 2017 թվականի այն կազմել է 16 մլրդ 775.7 մլն դրամ` աճելով 8.2 տոկոսով:
Հիմնային մետաղների արտադրությունը, որը կազմել է 13 մլրդ 251.1 մլն դրամ, ավելացել է 24.5 տոկոսով: Զգալի աճ է գրանցել նաև խմիչքների արտադրությունը` կազմելով 7 մլրդ 270.2 մլն դրամ: 2016 թվականի հունվարի համեմատ այն ավելացել է 70 տոկոսով:
60.6 տոկոսով ավելացել է նաև հագուստի արտադրությունը, իսկ 67.7 տոկոսով` պոլիգրաֆիական գործունեության, գրառված կրիչների բազմացումը: