Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը փետրվարի 28-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղ գտած վերջին զարգացումները:
Լևոն Մնացականյանը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ, նշելով, որ Արցախի ՊԲ-ը, չնայած այսուհետ ևս պատրաստ է չեզոքացնելու հակառակորդի ոտնձգությունները, սակայն շարունակում է մնալ հակամարտությունը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



