«Ֆլեշի» հետ ուշագրավ բաներ են կատարվում. «Հրապարակ»
ЭКОНОМИКА«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջերս առողջապահության նախարարության Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը լուծարել է «Ֆլեշ» ընկերության հետ կնքած վառելիքի մատակարարման պայմանագիրը՝ նշելով, որ պետք է հոկտեմբերին մատակարարեր 400 լիտր դիզվառելիք, սակայն չի կատարել:
Պայմանագիրը լուծարելու որոշումն ուշագրավ է, քանի որ այն կարող է պատճառ դառնալ, որ այդ ընկերությունն այլեւս չմասնակցի գնումների մրցույթին։ Հետաքրքիր է՝ «Ֆլեշ» ընկերությունը պետական մարմիններից քանիսի դժգոհությունն է առաջացրել՝ նախագահի ընկերոջ ընկերությունն անփոխարինելի առաջատար է վառելիքի մատակարարման հարցում։
Մենք մեկ շաբաթ է՝ փորձում ենք մեկնաբանություն ստանալ «Ֆլեշ» ՍՊԸ-ից, սակայն նախ ասացին, որ տնօրենը երկրում չէ՝ ուշ զանգենք, իսկ օրեր անց տրամադրված հեռախոսահամարը, որը պատկանում էր փոխտնօրենին, այդպես էլ չպատասխանեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: