Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վարչապետի այցը Վրաստան. տարանցիկ ուղիների մեր փնտրտուքները. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը

– Պարոն Էրոյանց, ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Վրաստան: Այն որոշակի նշանակություն կունենա՞ հայ–վրացական հարաբերությունների զարգացման գործում:

– Նախ ասեմ, որ այս այցը պաշտոնական էր, ինչը շատ կարևոր է, քանի որ վերջին տարիներին նման այցերի պակաս էր զգացվում: Պաշտոնական այցն իր մակարդակով ավելի բարձր է, ուստիև ավելի բարձր մակարդակի ընդունելություն է ենթադրում: Ինչը և տեղի ունեցավ: Մյուս կողմից նման այցը փաստում է այն վերաբերմունքի մասին, որն ունի Թբիլիսին Երևանի հանդեպ: 
Իհարկե, Հայաստանի վարչապետի այցը անհրաժեշտություն էր նախ այն առումով, որ մենք մեր հարևանների հետ պետք է ունենանք բարձր մակարդակի հարաբերություններ: Մի բան, որի հնարավորությունները շատ չեն` նկատի ունենալով տարածաշրջանային իրողությունները: Այս առումով Վրաստանն այն երկիրն է, որի հետ հարաբերություններն առավել քան կարևոր են մեզ համար: Քանզի մեր հիմնական ապրանքաշրջանառությունն այլ երկրների հետ տեղի է ունենում Վրաստանի տարածքով:

– Եթե նկատի ունենանք, որ մեր վարչապետի այցի թիրախային նպատակը Վերին Լարսին այլընտրանք գտնելն էր, ապա ո՞նց եք պատկերացնում` դա ինչպե՞ս կարող է տեղի ուենանալ: Եվ ինչ–որ մի բան հնարավո՞ր է եղել այցի ընթացքում անել:

– Հայ–վրացական հարաբերությունների շրջանակում կան առաջնային ուղղություններ, խոսքը մասնավորապես վերաբերում է փոխադրումների տարանցիկ ուղիներին, դրանց հնարավորություններին և այդ հնարավորությունների ընդլայնմանը:
Նախապես` մինչ այցը, մեր վարչապետը հայտարարել էր, որ հարկավոր է այլընտրանքներ գտնել: Այցի ընթացքում այս գիծը պահպանվեց, և ի վերջո երկու վարչապետների համատեղ հայտարարությամբ հավաստվեց, որ, այո՛, այնուամենայնիվ հիմնական տարանցիկ ուղուն` Վերին Լարսին այլընտրանք լինելու է:
Իմ կարծիքով խոսքը հետևյալի մասին է` 2011 թվականի վրաց–ռուսական, պայմանավորվածությամբ նախատեսվում էր Աբխազիայի տարածքը օգտագործել որպես այլընտրանք Վերին Լարսի ցամաքային ճանապարհին: Իսկ այս հնարավորության հետ կապված կարող եմ ասել, որ Վրաստանի և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների վերջին հայտարարությունները տարբերվում են նրանով, որ առավել առարկայական են: Նշում են, որ, այո՛, այդ միջանցքները պետք է գործեն:
Իսկ այդ միջանցքների վերաբացման հնարավորությունները շատ ավելի կախված են ռուսական կողմից և պայմանավորված են քաղաքական խնդիրներով: Իսկ վրացական կողմը շվեյցարական մասնավոր ընկերության հետ, որը զբաղվելու է ապրանքաշրջանառության մոնիտորինգով ու վերահսկողությամբ, արդեն ավարտել է իր պայմանավորվածությունը: Մնացել է ռուսական կողմի անելիքը: Սակայն վերջինս հապաղում է: Ինչպես նշեցի` քաղաքական շարժառիթներով:
Իսկ ներկա փուլում մենք որպես այլընտրանք Լարսին, ես ավելի շուտ այն կանվանեի Լարսի բեռնաթափման գործընթաց, կարող ենք դիտարկել բեռների` լաստանավերով տեղափոխումը Փոթի, այնուհետև դրանց տեղափոխումը` երկաթուղային գծերով:
Իսկ ինչո՞վ է այս երթուղին կարևոր և նաև հարմար այս փուլում: Բանն այն է, որ երկաթուղային տվյալ փոխադրումների վերաբերյալ եղավ հայտարարություն, որ գները կիջնեն մոտ 80%–ով: Սա շատ կարևոր է, քանզի մինչև ցամաքային վերոնշյալ միջանցքների վերագործարկումը, եթե դրանք լինեն էլ, ապա այս` «լաստանավ, այնուհետև` երկաթուղի» փոխադրումների տարբերակը լինելու է շատ լավ այլընտրանք Լարսին, որը բավականին կբեռնաթափվի, ու կթեթևանա տարանցիկ այդ կետի աշխատանքը:

– Իսկ ցամաքային միջանցքներում կա՞ն կոմունիկացիաներ, թե նոր պետք է ստեղծվեն:

– Որոշակիորեն կան: Կլինեն կամուրջներ, ինչ–որ անցումներ, որոնք վերանորոգման կարիք կունենան: Բայց շատ մեծ գումարների հետ կապված չի լինի հարցը: Հատկապես, որ հենց Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն է հայտարարել, թե իրենք ֆինանսական ներդրումներ կանեն այդ ուղղությամբ:

– Իսկ դա երկա՞ր կտևի. ի վերջո մենք ե՞րբ Վերին Լարսին իրական այլընտրանք կունենանք:

– Դժվար է ժամկետ նշելը: Որովհետև վրաց–ռուսական հարաբերությունները որքան էլ վերջին տարիներին կողմերը ցանկանում են բարելավել, այնուամենայնիվ կրկին լարվածություն են պարունակում: Պարբերաբար կողմերը միմյանց հասցեին անում են ագրեսիվ հայտարարություններ, որոնք սովորաբար բացասաբար են ազդում սկսված գործընթացների վրա: Անգամ կարող է այնպես լինել, որ աշխատանքները սկսվեն իրագործվել, և կրկին խնդիրներ առաջանան: Այնպես որ, կանխատեսելիության առումով սա շատ խնդրահարույց հարց է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества