Մարդ, ով գնեց Սթոունհենջը և նվիրեց իր կնոջը, բայց վերջինիս նվերը դուր չեկավ․․․ (լուսանկարներ)
ФОТОԱյսօր Սթունհենջը համարվում է Մեծ Բրիտանիայի կարևորագույն հուշարձաններից մեկը: Բայց քչերը գիտեն, որ ընդամնեը 100 տարի առաջ այն աճուրդով հանվել էր վաճառքի:

Սոլսբերի հարթավայրում գտնվող քարե այս կառույցը ներկայումս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և տարեկան հազարավոր զբոսաշրջիկների է հյուրընկալում իր մոտ: Այդ իսկ պատճառով է տարօրինակ է կարծել, որ Անգլիայի նշանավոր հուշարձանը ինչ որ ժամանակ գնվել է մի փաստաբանի կողմից: Ավելին՝ դրա գնորդը այն նվիրել է իր կնոջը, ում այդքան էլ դուր չի եկել այն: Սա առավել ծանրակշիռ վարկածներից մեկն է: Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա դա գնել է, որպեսզի օտարերկրացիները չկարողանան այն ձեռք բերել:
Անկախ շարժիչ ուժից՝ 101 տարի առաջ, 1915 թ․-ի սեպտեմբերի 21-ին, միլիոնատեր Սեսիլ Չաբբը, Սոլսբերիի աճուրդում 6,6 հազար ֆունտ ստերլինգ վճարեց հուշարձանի համար և դարձավ դրա սեփականատերը:
Սեսիլի կինը՝ Մերին, չգնահատեց ամուսնու հայրենասիրությունն ու ռոմանտիզմը գուցե այն պատճառով, որ նվերի գինն այնքան էլ մեծ չէր: Այսօրվա դրությամբ այն կազմում էր 680 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 1 միլիոն դոլար):
Սթունհենջի ներկայիս կառավարչի Հիզեր Սեյբարի խոսքերով՝ Մերին գնացել էր աճուրդին, որպեսզի վարագույների հավաքածու ձեռք բերեր, բայց ամուսինը լրիվ այլ բան էր գնել:
Լուսանկարում նրանք են․

1918 թ․-ի հոկտեմբերի 26-ին, Առաջին Համաշխարհային պատերազմին վերջ դրած Կոմպիենի զինադադարից 16 օր առաջ, Սեսիլ Չաբբը որոշեց Սթոունհենջը փոխանցել հասարակությանը, ինչի մասին վկայում են այս փաստաթղթերը:


Դրանք վերծանած այս տեսքն ունեն․

Մեկ տարի անց, առատաձեռն բրիտանացին կառավարության կողմից պարգևատրվեց «սըր» տիտղոսով և դարձավ Սթոունհենջի առաջին բարոնը:
Թե ինչպես էր այդպիսի հուշարձանը հայտնվել աճուրդում և ինչ երկու պայման դրեց Չաբբը՝ այն հանրությանը հանձնելուց առաջ՝ կարդացեք այստեղ․
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



