Լիա Զախարյանը` «Outdance» սիթքոմի եւ պարուհու դերում հանդես գալու մասին
ФОТО«Փոխնակ մայրը» հեռուստասերիալի երկրպագուներն արդեն հասցրել են կարոտել դերասանուհի Լիա Զախարյանին, որը վաղուց չի նկարահանվում հեռուստասերիալում: Սակայն Լիայի երկրպագուներին շտապենք ուրախացնել. երիտասարդ ու առույգ դերասանուհուն շուտով տեսնելու ենք «Շանթ Պրեմիում»-ի նոր ու գունեղ` «Outdance» պարային սիթքոմում:
NEWS.am STYLE-ը զրուցել է Լիայի հետ նոր սիթքոմի եւ իր կերպարի մասին.
«Սիթքոմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ տնօրեն Նարեկ Բիլբուլյանից: Մարմնավորում եմ պարող ուսանողներից մեկին: Հաճախում եմ տարբեր ոճի պարային դասընթացների: Բավականին շատ եմ աշխատում ինձ վրա, որպեսզի լավ մարմնավորեմ իմ կերպարին ու շատ հետ չմնամ պրոֆեսիոնալ պարողներից»,-ասում է Լիան, որը նակինում էլ հաճախել է պարային դասըթացների, սակայն հանուն տվյալ նախագծի` էլ ավելի է սկսել աշխատել իր պարային շարժումների վրա:
«Պարային բացերս փորձում եմ դերասանական խաղով հաղթահարել, չնայած պարող գործընկերներս ինձ շատ են օգնում: Այժմ էլ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում եմ զբաղվում պարով: Ինքս ճկուն եմ եւ շուտ եմ ընկալում պարային շարժումները»:
Դերասանուհու խոսքով` «Outdance» սիթքոմը եթերում կլինի մարտ ամսից:
Սիթքոմի ռեժիսորն Արսեն Երեմյանն է, սցենարը գրել է Անդրանիկ Իսահակյանը, պրոդյուսեր` Հունան Սողոյան: Բացի Լիայից` նախագծում կտեսնենք նաեւ «Մեծ Հայք» խմբի Նարեկին, Սոնա Մուրադյանին, Սոնա Մաթեւոսյանին, Անդրանիկ Անտոնյանին, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ պարողներ Դավիթ Գրիգորյանին, Մերի Հովհաննիսյանին, Տիգրան Հարությունյանին եւ Սեդա Սարգսյանին:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE