Ադրբեջանի «Շեհիդների ծառուղում» այլևս տեղ չկա. սպանված զինվորը թաղվել է սովորական գերեզմանոցում
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում փետրվարի 25-ին ադրբեջանական կողմի հարձակման փորձի ժամանակ սպանված ադրբեջանցի զինվոր Զաքիր Ջաֆարովին թույլ չեն տվել թաղել «Շեհիդների ծառուղում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Զինվորի հայրը ադրբեջանական Turan գործակալությանը հայտնել է, որ Նիզամինի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչն իրեն ասել է, որ «Շեհիդների ծառուղին փակ է և այնտեղ այլևս տեղ չկա»:
Զինվորին հողին են հանձնել սովորական գյուղական գերեզմանոցում, ինչն առաջացրել է նրա հարազատների դժգոհությունը: «Դա անարգանք է շեհիդի հիշատակին, որն իր կյանքը տվել է հանուն հայրենիքի: Շրջանային իշխանությունների պահվածքը զայրացնող է»,- Turan-ին ասել է իրավապաշտպան Էլշան Հասանովը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



