Ազատ ոճային ըմբիշները Ծաղկաձորում նախապատրաստվում են Թուրքիայի մրցաշարին
СПОРТՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը առաջնության հաղթողների, արծաթե և լավագույն բրոնզե մեդալակիրների մեծ հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը: Հավաքին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 30 ըմբիշներ: «Հավաքը լավ է անցնում, տղաների հետ համերաշխ աշխատում ենք և լավ էլ լեզու ենք գտել: Այս հավաքը փորձնական բնույթ է կրում, և ամեն ինչ ավելի լավ ի հայտ կգա, երբ կմասնակցենք միջազգային մրցաշարի»,- ասաց Մկրտչյանը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջին համարները կմասնակցեն Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարին: Դրանք են Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կոջոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանը, Գեորգի Կետոեւը (97 կգ), Անդրանիկ Գալստյանը (125) կգ:
Մրցաշարը բաց կթողնի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից Լևան Բերիանիձեն, ով քաշի հետ կապված խնդիրներ ունի:
Մրցաշարը մեկնարկի մարտի 10-ին և կավարտվի 12-ին: