Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է
ОБЩЕСТВОՀայաստանում 2017 թվականի հունվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 մլն 600,1 հազար տոննա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի համանուն ժամանակահատվածում այն ավելացել է 93,8 տոկոսով:
Այդ թվում երթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 35,9 տոկոսով`կազմելով 184,6 հազար տոննա: Շուրջ 2.3 անգամ ավելացել են ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալները` կազմելով 1 մլն 178,7 հազար տոննա: 28,6 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 0,9 հազար տոննա:
Միևնույն ժամանակ, 27,7 տոկոսով ավելացել է նաև մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը`կազմելով 235,9 հազար տոննա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



