Ավստրիայի կառավարության կայքերի վրա հաքերային հարձակման հեղինակն ամերիկաբնակ թուրք է
ОБЩЕСТВОԱվստրիայի հեղինակավոր պարբերականներից մեկը` Kurier-ը, հայտնել է, որ երկրի կառավարության և պաշտոնյաների կայքերի վրա իրականացված հարձակումների հետևում կանգնած է թուրք հաքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Kurier պարբերականի տվյալներով` Ավստրիայի զինված ուժերի հետախուզական գրասենյակն ուսումնասիրություն է իրականացրել, ինչի արդյունքում հայտնի է դարձել, որ հաքերային հարձակումներն իրականացրել է Միացյալ Նահանգների Կենտուկի նահանգում բնակվող, Ասլան Ա. անունով մի թուրք:
Տեղեկությունն ամերիկյան Associated Press գործակալությանը հաստատել են Ավստրիայի հետախուզական ծառայությունները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



