Այս գարնան must have-ը՝ պուտիկավոր հագուստ. ինչպես ճիշտ համադրել
ФОТО2017-ի գարնանը կրկին նորաձև կլինի մեր մայրիկների սիրելի թրենդը՝ պուտիկավոր հագուստը։
cosmo.ru-ն գրում է, թե ինչպես է պետք հագնել ու ինչի հետ համադրել պուտիկավոր իրերը։
Այս գարնանը նորաձևություն է վերադառնում մոնոքրոմությունը։ Կարող եք ձեր կերպարն ամբողջովին պուտիկների շուրջը կառուցել, միայն թե չափն անցնել պետք չէ։ Պուտիկավոր նախշը կարող է լինել բլուզների, շրջազգեստների, շապիկների, կոշիկների ու նույնիսկ աքսեսուարների վրա։ Ինչպես նաև գարնան գլխավոր թրենդներից են պուտիկավոր սև զուգագուլպաները, որոնք փոխարինում են ցանցավոր զուգագուլպաներին։ Դրանք նույնպես կարող եք հագնել ճղճղված ջինսերի տակից։
Առհասարակ նախշազարդերի մասին խոսելիս պետք է հիշել, որ ճաշակով ու գեղեցիկ կերպար ստանալու համար պետք է միայն համապատասխանեցնել կոշիկներն ու հագուստի նախշերից մեկը։ Մի խուսափեք տարօրինակ կոշիկներից, կարող եք ընտրել նաև խոշոր ու կոպիտ բատիլյոններ։
Քանի որ արդեն գարուն է, սակայն եղանակը դեռ ցուրտ է, ապա կարող եք համադրել բարակ, պուտիկավոր զգեստն ու հաստ բլուզը, ինչպես նաև վերարկուն։ Պուտիկավոր հիանալի կերպար է նաև ջինսե վերարկուի և վերնաշապիկի հետ համադրությունը։
Կարող եք օգտագործել շատ քիչ պուտիկներ ու համադրել դրանք այլ նախշերի հետ, սակայն այս դեպքում պետք է հնարավորինս զգույշ լինեք ու չափը չանցնեք։