Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայում արտահերթ ընտրություններից հետո անորոշության փուլ է կանխատեսում

МЕЖДУНАРОДНОЕ

Վերջին շրջանում Թուրքիայի  ներքին քաղաքականության բնագավառում ի հայտ են եկել նոր իրողություններ, որոնք նախկինում շատ դժվար էր պատկերացնել: Այդ երկրում իշխանություններն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ծանր վիճակում են հայտնվել, իսկ ընտրություններից հետո կարող է սկսվել անորոշության մի նոր փուլ: Այս մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիայի ներքին քաղաքականության ոլորտում մենք ականատես ենք լինում մի նոր միտումի, որը նախորդ տարիներին շատ դժվար էր պատկերացնել: Խոսքը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի կտրուկ անկման մասին է: Էրդողանի վարկանիշը մոտ երկու անգամ անկում է ապրել՝ ոչ այնքան վաղ անցյալի հետ համեմատած: Սա Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ նոր և կարևոր երևույթ է: Սա կարևոր է այնքանով, որ Էրդողանը Թուրքիայում միշտ եղել է խարիզմատիկ քաղաքական գործիչ, և նրա գործունեութ յունից և քայլերից մեծապես կախված է եղել «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունն այդ երկրում»,-  նշեց Սաֆրաստյանը:

Եթե Թուրքիայում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունն անկում  է ապրել ընդամենը 5 տոկոսով, ապա Էրդողանի վարկանիշի կտրուկ անկումը վկայում է Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում խորը փոփոխություններ հասունանալու մասին: Սաֆրաստյանի խոսքով՝ սա նշանակում է, որ նոյեմբերի 1-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր բաղձալի երազանքին՝ միակուսակցական կառավարություն կազմելուն հասնելու հնարավորություններ գրեթե չունի, որի համար անհրաժեշտ է մոտավորապես 45-56 տոկոս ձայն: «Իսկ սա մյուս կողմից նշանակում է, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքը ընտրություններից հետո մտնելու է մի նոր փուլ, որը ես կբնորոշեի անորոշության փուլ: Նոր քաղաքական ուժեր կսկսեն որոշել Թուրքիայի քաղաքականությունը՝ իհարկե «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնակցությամբ»,- ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ սրանք ընդամենը կանխատեսումներ են, սակայն կանխատեսումներ են, որոնք հիմնվում են ոչ միայն Էրդողանի ցածր վարկանիշի, այլ այն հարցումների արդյունքների վրա, որոնք Թուրքիայում պարբերաբար անցկացվում են՝ վկայելով այն մասին, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողանալու հավաքել 45-46 տոկոս ձայն:

Թուրքիայի համար մյուս կարևոր գործընթացը շարունակվող պայքարն է «Քրդական բանվորական կուսակցության» դեմ, որը ոչ միայն չի դադարում, ինչպես հաշվարկել էին Թուրքիայի իշխանությունները, այլ գնալով ավելի է թեժանում: «Եվ պարզվում է, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարութան համար անսպասելիորեն քրդական կուսակցությունը բավականին մեծ ներուժ ունի: Այդ ներուժը ինչպես նրա հեղինակությունն է քրդաբնակ շրջաններում, այնպես էլ ռազմական գործողություններ վարելու հնարավորությունը: Մենք տեսնում ենք, որ նրանք չեն պակասում և ահաբեկչական բնույթի գործողությունները թուրքական բանակի և ոստիկանության նկատմամբ շարունակվում են՝ չնայած բոլոր այն հարվածներին, որ թուրքական բանակը հասցնում է «Քրդական բանվորական կուսակցության» դիրքերին, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հյուսիսային Իրաքում»,- շեշտեց Սաֆրաստյանը՝ կարծիք հայտնելով, որ առաջիկա մեկ ամիսը Թուրքիայի համար կլինի լարվածության ավելացման շրջան՝ չբացառելով, որ իշխանությունները կդիմեն բացառիկ քայլերի ընտրություններում բացարձակ հաղթանակ ապահովելու համար:

Այդ բացառիկ քայլերի շարքին թուրքագետը դասում է հնարավոր զարգացումները՝ կապված «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» հետ, որը, ինչպես հայտնի է, վերջին ընտրությունների արդյունքում 17 տոկոս ձայն է ապահովել և մտել է խորհրդարան, ինչը մտահոգության առիթ է Թուրքիայի ղեկավարության համար: «Ես չեմ բացառում, որ Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ անելու են այդ կուսակցության ղեկավարության քաղաքական պայքարից դուրս մղելու համար, որովհետև հարցումները նույնպես վկայում են, որ այդ կուսակցությունը պահպանում է իր ձաները և նույնիսկ ձայներն ավելացնելու միտումներ են նկատվում: Չի բացառվում, որ այդ կուսակցությանը կհաջողվի իր ձայներն ավելացնել 2-3 տոկոսով»,- եզրափակեց թուրքագետը:

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян